Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Մեծամորի եկեղեցու գույքը վնասած անձը հայտնաբերվել է

21 Հուլիս, 2021 16:21
Մեծամորի եկեղեցու գույքը վնասած անձը հայտնաբերվել է

Հուլիսի 20-ին՝ ժամը 12:20-ին, ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21:30-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա տվել է խոստովանական բացատրություն:

Լրահոս

Դիտել ավելին