Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին

21 Հուլիս, 2021 15:32
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդեր Դե Կռուին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները և ձեռքբերումները համագործակցության տարբեր ոլորտներում:

Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ՝ Հայաստանի և Բելգիայի միջև փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա և կընդլայնվի երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Բրյուսելում հունիսին կայացած մեր հանդիպման և անկեղծ ու կառուցողական զրույցի համար և հաճույքով վերահաստատում Հայաստան այցելելու հրավերս:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Ձեր երկրին՝ հարատև բարգավաճում և առաջընթաց»։

Լրահոս

Դիտել ավելին