Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

21 Հուլիս, 2021 12:46
Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Արցախում հուլիսի 19-ին, ժամը 16:00-ին «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Ստեփամակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի վրա գտնվող եկեղեցու հարակից տարածքից հայտնաբերել է Հ. Ա.-ի (ծնված 1963թ. հաշվառված՝ ք. Ստեփանակերտ) դին:

ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ բազկի ձախից գոտկային շրջանում զույգ սրունքների առաջնային մակերեսի կապտուկներ և արյունազեղումներ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին