Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

20 Հուլիս, 2021 23:54
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հուլիսի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Դիտակ գյուղում և Արմավիրի մարզի Աթաբեկյան գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 40 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

 

Լրահոս

Դիտել ավելին