Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքից Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է մանդատից

20 Հուլիս, 2021 21:16
Հեղինակ՝ Ալեքսանդր Խաչատուրյան
«Հայաստան» դաշինքից Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է մանդատից

«Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։

Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։

Ամեն ինչ լավ է լինելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին