Կարևոր իրադարձություններ

Նշված հասցեներում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»

20 Հուլիս, 2021 19:06
Նշված հասցեներում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ. Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Ֆրիկի փողոցի թիվ 10, Թամանյան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի, Դեմիրճյան փողոցի (զույգ համարների հասցեները ամբողջությամբ, կենտերը՝ 1-ից 17ա), Արամի նրբանցքի, Ալիխանյան փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 9-ից 23 և 2-ից 50բ, Զարուբյան, Անտառային, Սարմենի, Ջրառատ, Ս.Կապուտիկյան, Լեռ Կամսարի, Սոսեի և Գ. Հարությունյան (Դեմիրճյան փակուղի) փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Վերին Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Չքնաղ, Վարդենիս, Երնջատափ, Ափնա, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն գյուղերի գազասպառողների, հարակից ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին