Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ տեղակալը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ԼՂ հակամարտության թեման

20 Հուլիս, 2021 14:52
ՌԴ ԱԳՆ տեղակալը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ԼՂ հակամարտության թեման

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրույցի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական թեմաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին