Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նա կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

20 Հուլիս, 2021 12:04
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նա կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության» փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։

Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։

 
 

Լրահոս

Դիտել ավելին