Կարևոր իրադարձություններ

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին «Toyota Land Cruiser Prado»-ն շրջվել է. վարորդը մահացել է. կան վիրավորներ

20 Հուլիս, 2021 09:49
Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին «Toyota Land Cruiser Prado»-ն շրջվել է. վարորդը մահացել է. կան վիրավորներ

Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարները կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) և Բ․ Դ․-ն (ծնված 1948 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ավտոքարշակի վրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին