Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. «Տոյոտա»-ի 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման է ենթարկվել

19 Հուլիս, 2021 23:10
Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. «Տոյոտա»-ի 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման է ենթարկվել

Պարեկները և Կենտրոնականի քրեական հետախույզները միջադեպից րոպեներ անց հայտնաբերել են հուլիսի 14-ին Երևանի Հյուսիսային պողոտայում դանակահարություն կատարած անձին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հուլիսի 14-ին, ժամը 6-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում դանակահարություն է եղել։

Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Սայաթ-Նովայի և Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց կասկածելի «Տոյոտա» մակնիշի մեքենան: 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա արդեն բաժնում էր, երբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որն ի վիճակի չէր բացատրություն տալու։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին