Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ անկողնային պարագաների արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ

19 Հուլիս, 2021 22:52
Հրդեհ՝ անկողնային պարագաների արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 19-ին, ժամը 15։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող անկողնային պարագաների արտադրամասում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում գտնվող «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, մարվել՝ 17։44-ին։ Մոտ 70 քմ տարածքում այրվել է կուտակված սինթետիկ բամբակ և ջերմահարվել՝ երկու հաստոց։

 

Լրահոս

Դիտել ավելին