Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք. ոստիկանություն

19 Հուլիս, 2021 22:35
Արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք. ոստիկանություն

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տարբեր անձինք Վարդենիսի բաժնում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, թմբուկավոր ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, պայթուցիկ նյութ, տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլն։

Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, հրացանի դետալներ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլն։ Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են ինքնաշեն կրակող սարքի, ինքնաձիգի պահունակների, պայթուցիչներով նռնակների, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր:

Տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտի, տարբեր տեսակի նռնակների, ինչպես և նռնականետի արկի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, որը գտել էր գոմի տանիքը մաքրելիս։

Նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Լրահոս

Դիտել ավելին