Կարևոր իրադարձություններ

Անգիտակից վիճակում լողավազանից դուրս է բերվել 33-ամյա կին. նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

19 Հուլիս, 2021 22:19
Անգիտակից վիճակում լողավազանից դուրս է բերվել 33-ամյա կին. նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, որը մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:Ոստիկաններն  ու քննիչները պարզել են նաև, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին