Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Հրշեջները մարել են Էրեբունու փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը. բնակիչները տարհանվել են. ԱԻՆ

19 Հուլիս, 2021 21:47
Հրշեջները մարել են Էրեբունու փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը. բնակիչները տարհանվել են. ԱԻՆ

Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են բնակիչների տարահանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։ Ըստ նախնական տվյալների այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ)։

Լրահոս

Դիտել ավելին