Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի կանգառի վրա կառուցված ապօրինի շինությունը քանդվել է․ Հակոբ Կարապետյան

19 Հուլիս, 2021 21:33
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ավտոբուսի կանգառի վրա կառուցված ապօրինի շինությունը քանդվել է․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս գրել էի Աջափնյակում՝ Մարգարյան 14 շենքի դիմացի ավտոբուսի կանգառի վրա կառուցված ապօրինի շինության ու դրա հետ կապված դատական պատմության մասին, որը հրապարակվել էր FIP-ում:

Տեղեկացնում եմ, որ ապօրինի կառույցն արդեն քանդվել է կառուցողի միջոցներով:

Իսկ դրանից առաջ՝ հուլիսի 12-ին Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Գեւորգ Սոսյանի, որոշում էր կայացրել բավարարել Երեւանի քաղաքապետարանի՝ հունիսի 22-ին արած միջնորդությունը՝ ըստ էության, թույլ տալով քանդել ապօրինի կառույցը»:

 

Լրահոս

Դիտել ավելին