Կարևոր իրադարձություններ

Երևանում այրվում է հինգհարկանի շենքի տանիք. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

19 Հուլիս, 2021 20:03
Երևանում այրվում է հինգհարկանի շենքի տանիք. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են բնակիչների տարահանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին