Կարևոր իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանը նախօրեի կրակոցների մասին հայտարարություն է տարածել

19 Հուլիս, 2021 19:18
Հեղինակ՝ Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյանը նախօրեի կրակոցների մասին հայտարարություն է տարածել

ժ Խաչատուր Սուքիասյանը երեկվա կրակոցների մասին հայտարարություն է տարածել․ «Երեկ, Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին