Կարևոր իրադարձություններ

Տիգրան Խաչատրյանը ատրճանակով կրակել էր. եվս մեկ տուժող Սյունիքի ներկա եւ նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով aravot.am

19 Հուլիս, 2021 19:08
Տիգրան Խաչատրյանը ատրճանակով կրակել էր. եվս մեկ տուժող Սյունիքի ներկա եւ նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով  aravot.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի (լուսանկարում) եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ օրեր առաջ ՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպի գործով եւս մեկ տուժող կա։ Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի եւ Կարեն Պողոսյանի միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետեւ հնչել են կրակոցներ։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու«ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, հուլիսի 18-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղեւապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։ Պարզվել է, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին