Կարևոր իրադարձություններ

Փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից․ ԿԳՄՍ

19 Հուլիս, 2021 18:15
Փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից․ ԿԳՄՍ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության Անձնակազմի կառավարման վարչությունը 2021 թ. հուլիսի 20-ից կընդունի հավակնորդների փաստաթղթերը: 

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու համար հավակնորդներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել 2021 թ. հուլիսի 20-ից օգոստոսի 9-ը ներառյալ՝ ժամը 0900-ից 1600-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):



ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 





 

 

Լրահոս

Դիտել ավելին