Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Գոռ Աբրահամյան

19 Հուլիս, 2021 14:29
ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Գոռ Աբրահամյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությունները՝ արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ, քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում: Այս մասին ՀԺ-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Իսկ Շուշիի գրավման մասին հատվածն ուղարկվել է  ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար»: 

Հարցին՝ Հոխիկյանը հարցաքննվե՞լ է, Աբրահմամյանը նշեց, որ նյութերը նոր են ուղարկվել ուսումնասիրության, քննչական գործողություններ դեռ չեն եղել: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին