Կարևոր իրադարձություններ

Կապանի հանրային վայրերում կիրականացվեն պատվաստումներ

19 Հուլիս, 2021 13:51
Կապանի հանրային վայրերում կիրականացվեն պատվաստումներ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 15-ին հրաման է ստորագրել, որի համաձայն COVID-19-ի դեմ պատվաստումներ կիրականացվեն Կապան քաղաքի հանրային վայրերում։
 
Հրամանում մասնավորապես ասվում է․
«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.
1) Շարժական պատվաստումային խմբերի միջոցով Կապան քաղաքի հանրային վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին (համաձայնությամբ).
1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի ձևավորումն ըստ անհրաժեշտության Կապան քաղաքի հանրային վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների»։
 

Լրահոս

Դիտել ավելին