Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ախթալայում «Օպել»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

19 Հուլիս, 2021 12:22
Ախթալայում «Օպել»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

2021թ. հուլիսի 17-ին՝ ժամը 09:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում՝ կամրջին չհասած, 55-ամյա տղամարդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և տեղում մահացել: 

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին