Կարևոր իրադարձություններ

Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է

19 Հուլիս, 2021 11:29
Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրս գրման: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնենք, Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին