Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին

19 Հուլիս, 2021 11:18
ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության մասին օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 5-րդ և Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստերին: 

Նիստերի օրակարգը ներառում էր մրցակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստին քննարկվել են  թվային դարաշրջանում մրցակցության օրենսդրությունը, քաղաքականությունները և կարգավորումները, COVID-19 համավարակի ընթացքում և հետհամավարակային շրջանում իրականացվող մրցակցության քարոզչությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի գծով աշխատանքային խմբի գործունեության հիմնական արդյունքներն ու հեռանկարները:  Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են նաև  Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը և Շուշան Սարգսյանը:

Շուշան Սարգսյանն իր ելույթում, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:

Քննարկվել են նաև անդրսահմանային կարտելների դեմ մրցակցության օրենսդրության կիրառման միջազգային փորձառություններին և լավագույն փորձին առնչվող հարցեր, ներկայացվել մրցակցության օրենսդրության և քաղաքականությունների վերաբերյալ փորձագիտական գնահատումներ և զեկույցներ:

Լրահոս

Դիտել ավելին