Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանի Կենտրոնում. ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց հնչել են կրակոցներ. կա վիրավոր

18 Հուլիս, 2021 23:09
Կրակոցներ Երևանի Կենտրոնում. ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:    

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:   

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվելն տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Գնդակը ոստիկանների և քննիչների դաշտում է: Դե , տեսնենք, ինչքան ժամանակում կհայտնաբերեն քաղաքի կենտրոնում իրեն անպատժելի համարող այդ ճիվաղին, ով կրակոցներ է արձակել և երևի ոստիկաններն ու քննիչներն արդեն գիտեն, որ կրակողը Հայաստանում հայտնի մականունավոր գործարարներից մեկի եղբայրն է, իսկ էլեկտրոնային միջոցներով էլ սխալ ավտոմեքենայի նկար են տեղադրել ու տարածում են, թե իբրև 01 LN 015 համարանիշի այդ ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել, սակայն այդ ավտոմեքենան ընդհանրապես կապ չունի միջադեպի հետ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին