Կարևոր իրադարձություններ

Հրազդանում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira-ն ու Ford-ը. կան վիրավորներ

18 Հուլիս, 2021 21:42
Հրազդանում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira-ն ու Ford-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 48-ամյա  Վարուժան Եսայանի վարած Opel Zafira մակնիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Հարությունյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Վ. Եսայանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Միքայելյանը օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան»  բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին