Կարևոր իրադարձություններ

Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

18 Հուլիս, 2021 17:20
Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին  տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ֊ից:

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին