Կարևոր իրադարձություններ

Երևանում 23-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է ավտոտնակի մեջ՝ վնասելով ներսում կայանված «Օպել»-ը. կա վիրավոր

18 Հուլիս, 2021 15:27
Երևանում 23-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է ավտոտնակի մեջ՝ վնասելով ներսում կայանված «Օպել»-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում  Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի)  խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով  1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին