Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Վրաստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է անցկացնում․ անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել

18 Հուլիս, 2021 13:14
Վրաստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է անցկացնում․ անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել

Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` հուլիսի 18-ին կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով:Հաղորդում է Aliq Media-ն։

Ըստ խորհրդարանի`  ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները:

Հիշեցնենք` այսօր, ժամը 12: 00-ին,  խորհրդարանում կլինի ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն  խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Երեկ կայացած հանրահավաքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարել են, որ հավաքվելու են  օրենսդիր մարմնի շենքի դիմաց:  Նրանք  խորհրդարանի նախագահին հորդորել են` չփակել խորհրդարանի մուտքի դուռը:

Լրահոս

Դիտել ավելին