Կարևոր իրադարձություններ

Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ, ծանոթացել հայկական մշակութային ժառանգությանը (լուսանկարներ)

17 Հուլիս, 2021 19:47
Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ, ծանոթացել հայկական մշակութային ժառանգությանը (լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել էինք՝ երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարած այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։

Հավելենք, որ Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

 

Լրահոս

Դիտել ավելին