Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Հանդիպել ենք գինեգործների եւ կոնյակագործների հետ․ Քերոբյան

17 Հուլիս, 2021 17:33
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Հանդիպել ենք գինեգործների եւ կոնյակագործների հետ․ Քերոբյան

Հուլիսի 17-ին հանդիպել ենք գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերեւս, ամենակարեւորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

 
Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ եւ արագ զարգանալ։
 
Անդրադարձել ենք նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։
 
Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին