Կարևոր իրադարձություններ

Առաջին հարցախույզը Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցների համար

17 Հուլիս, 2021 17:05
Առաջին հարցախույզը Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցների համար

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագիրն Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության առաջարկով փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների շրջանում հետազոտություն է իրականացվում՝ ավելի խորը պատկերացում ունենալու համար անձնակազմի շարժիչ ուժերի և խթանող գործոնների մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

 

Ծրագիրը մեթոդական աջակցություն և ուղեցույց է տրամադրել Փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների հետազոտության իրականացման համար: Հետազոտությունը իրականացվում է ԱԻՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից՝ Թվինինգ ծրագրի բաղադրիչ 3-ի ղեկավար տիկին Անաստասիա Էզերեցի մեթոդական ցուցումով և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տեխնիկական աջակցությամբ:

 
 

Հայաստանի փրկարար ծառայության բոլոր աշխատակիցները (ավելի քան 3300 աշխատակից) հրավիրվում են մասնակցելու այս հարցմանը, քանի որ յուրաքանչյուր անհատի կարծիքը կարևոր է:

Ուսումնասիրությունը նպատակ ունի պարզելու, թե որքա՞ն է անձնակազմի բավարարվածության մակարդակը ՀՓԾ-ում աշխատանքային պայմաններից և աշխատանքային այլ գործոններից, ինչպես նաև պարզել փրկարար ծառայության անձնակազմի մոտիվացնող և ապամոտիվացնող գործոնները: Արդյունքների հավաքագրումը լիովին գաղտնի է կատարվելու և օգտագործվելու է ՓԾ-ում աշխատանքային իրավիճակի բարելավման, անձնակազմի մոտիվացիայի բարձրացման և ՀՓԾ-ի՝ որպես գործատուի գրավչության բարձրացման միջոցառումների մշակման համար:

Նման հետազոտությունը առաջինն է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության պատմության մեջ: ԱԻՆ աշխատակիցների ակտիվ մասնակցությունը հարցմանը կապահովի այն հստակ պատկերը, որը հնարավորություն կտա Թվինինգի աշխատանքային խմբին և ԱԻՆ ղեկավարությանը առաջարկել համապատասխան փոփոխություններ՝ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգում:

 

Լրահոս

Դիտել ավելին