Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին․ կա զոհ

17 Հուլիս, 2021 14:20
ՃՏՊ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 17-ին, ժամը 09:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1966 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը (մոտ 30 մ):

Փրկարարներն Ա․ Ս․-ի դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա (վերամբարձ կռունկ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին