Կարևոր իրադարձություններ

Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

17 Հուլիս, 2021 09:55
Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Հուլիսի 16-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին