Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Նոր փոփոխություն կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման կարգում. «Ժողովուրդ»

17 Հուլիս, 2021 09:05
Նոր փոփոխություն կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման կարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով:

Ավելին՝ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա: Բանն այն է, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն՝ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի՝ նախկին միկրոավտոբուսների 15 տարվա եւ ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն, հետեւաբար փոխադրողները պետք է մեծ ծավալի ներդրումներ անեն եւ թարմացնեն տրանսպորտային պարկը։

Այս ամենի արդյունքում կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով ծախսերը։ Փոխադրողների ֆինանսական ծախսերը փոքր-ինչ մեղմելու նպատակով առաջարկվում է պետական տուրքի տարեկան վճարումը փոխարինել մեկանգամյայով: Այս մասին որոշման նախագիծը քննարկման է դրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը պետք է վաղուց ներդրած լիներ միասնական երթուղային ցանց:

Ինչպես տեսնում եք, միասնական երթուղային ցանցի մասին արդեն մի քանի տարի է՝ միայն խոսվում է, ոչինչ ավելին. «մահաբեր գազելները» շարունակում են գործել: Հուսանք՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած կառույցը ձեւական չի մտահոգվում ուղեւորափոխադրողների մասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Դիտել ավելին