Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը. Ժաննա Անդրեասյան

16 Հուլիս, 2021 23:37
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը։

Ներկայում նախադպրոցական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Տարբերվում են ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Կարգով ոլորտում կսահմանվի միասնական քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

Մանրամասները՝https://www.e-draft.am/projects/3423/about»:

Լրահոս

Դիտել ավելին