Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. սուպերմարկետից 10 քաղաքացի շմոլ գազից թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է

16 Հուլիս, 2021 23:15
Արտակարգ դեպք Երևանում. սուպերմարկետից 10 քաղաքացի շմոլ գազից թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել  «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված անձինք են՝  32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա  Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը,  25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը: 

Աղբյուրի տեղեկություններով՝  բոլորը հիվանդանոց են տեղափոխվել  «Նոր Զովք» սուպերմարկետում  շմոլ գազից թունավորման նախանշաններով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին