Կարևոր իրադարձություններ

Ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանների կողմից նկատվել և բերման են ենթարկվել

16 Հուլիս, 2021 22:54
Ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանների կողմից նկատվել և բերման են ենթարկվել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի տարածքում ծառայություն կատարելիս, գողության կասկածանքով, բերման են ենթարկել երեք երիտասարդի: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բաժնում նրանք խոստովանել են, որ ցանկացել են շուկայի տարածքի սուրճի ապարատներից գողություն անել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից նկատվել և բերման են ենթարկվել:

Անձնական զննությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել են լինգ և մուրճ: Բերման ենթարկվածները հայտնել են, որ գործիքները վերցրել էին սուրճի ապարատները բացելու նպատակով:

Հայտնաբերված իրերը վերցվել են փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին