Օրերս անհետացած երկու հայ զինծառայողները հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ներկայում բանակցություններ են վարվում՝ մոտ օրերս նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնում է աղբյուրը:
Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունից կայքին հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Ավելին, ՊՆ-ից տեղեկացրել են, որ որոնողա-փրկարարական աշխատանքները ներկայում շարունակվում են: