Կարևոր իրադարձություններ

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

16 Հուլիս, 2021 21:34
Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում ՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների ներգրավման խնդրին` Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին