Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին

16 Հուլիս, 2021 21:20
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից:

Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին