Կարևոր իրադարձություններ

Պահանջ կա ԼՂ խնդրի հետագա լուծմանն աջակցելու. Ալեքսանդր Լուկաշևիչ

16 Հուլիս, 2021 20:06
Պահանջ կա ԼՂ խնդրի հետագա լուծմանն աջակցելու. Ալեքսանդր Լուկաշևիչ

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթի ժամանակ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: 

«Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ոչ դյուրին իրավիճակը՝ տարածաշրջանում պահանջ կա ԼՂ խնդրի հետագա լուծմանն աջակցելու: Ամենից կարևորը տարածաշրջանում իրավիճակի կայունացումն է, սուր հումանիտար խնդիրների լուծումը և տարածաշրջանի կայուն քաղաքական և տնտեսական ապագայի ստեղծման ուղղությամբ նախադրյալների ստեղծումը: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 և 2021 թթ. եռակողմ հայտարարությունները ցույց են տվել այս ուղին»,- ասել է Լուկաշևիչը:

  

 

Լրահոս

Դիտել ավելին