Կարևոր իրադարձություններ

Վրաստանում կորոնավիրուսից 3 շաբաթական նորածին է մահացել

16 Հուլիս, 2021 20:40
Վրաստանում կորոնավիրուսից 3 շաբաթական նորածին է մահացել

Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնել են Ցիցիշվիլիի կլինիկայից:

Առկա տեղեկատվության համաձայն, նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի Ալֆա (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:

Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է Դելտա (հնդկական) շտամով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին