Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

16 Հուլիս, 2021 20:05
Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ մի շարք անդամներ այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության ամրապնդման և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեն:

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ:

Նա նաև կարևորել է այսօրինակ հանդիպումները՝ դրանք որակելով կառուցողական և արդյունավետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ներկայում իրականացվող լայնածավալ դատաիրավական բարեփոխումների կյանքի կոչմանը, դատաիրավական ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին