Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

16 Հուլիս, 2021 19:47
Մհեր Գրիգորյանը դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

 

Լրահոս

Դիտել ավելին