Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes–ն ու ՍAZ-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է Սևանա լճի ափի մոտ՝ ծառերի մեջ

16 Հուլիս, 2021 19:29
Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes–ն ու ՍAZ-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է Սևանա լճի ափի մոտ՝ ծառերի մեջ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ,  31-ամյա Զոհրաբ Մաթոսյանի վարած  ՍAZ 465 մակնիշի, Երևանի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Սուքիասյանի Mercedes C180 մակնիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մադաթյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ՍAZ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին՝ ծառերի մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին