Կարևոր իրադարձություններ

Լուսառատ գյուղում շունը 3 հոգու է կծել. տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար

16 Հուլիս, 2021 19:20
Լուսառատ գյուղում շունը 3 հոգու է կծել. տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար

Հուլիսի 16-ին՝ ժամը 12:05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ. Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարևանին և անհանգստացնում է մյուս բնակիչներին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1952 թ.) և Ս․ Ս․-ին (ծնված 1970 թ.), որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները քնեցրել են շանը և տեղափոխել Դիմիտրով գյուղ։

 

Լրահոս

Դիտել ավելին