Կարևոր իրադարձություններ

Սյունիքում «ՎԱԶ 2101»-ը բախվել է գազալցակայանի բետոնե պատին․ վարորդը, նրա կինն ու երեխան հիվանդանոցում են

16 Հուլիս, 2021 15:32
Սյունիքում «ՎԱԶ 2101»-ը բախվել է գազալցակայանի բետոնե պատին․ վարորդը, նրա կինն ու երեխան հիվանդանոցում են

Սյունիքի մարզում հուլիսի 13-ին, ժամը 22։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մարատ Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ձախակողմյան հատվածում գործող գազալցակայանի բետոնե պատնեշին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Մ․ Մարգարյանը, նրա ուղևորներ՝ 26-ամյա Փնջիկ Գրիգորյանն ու 4-ամյա Շահեն Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին