Կարևոր իրադարձություններ

Ես երբեք չեմ լսել խոսք «հազարավոր սպանված հայերի» մասին, նման խոսակցություններ չեն եղել. Լապշինի մեկնաբանությունը

16 Հուլիս, 2021 14:34
Ես երբեք չեմ լսել խոսք «հազարավոր սպանված հայերի» մասին, նման խոսակցություններ չեն եղել. Լապշինի մեկնաբանությունը

Հայկական ժամանակ-ը գրում է․

Ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատասխանել է Նաիրի Հոխիկյանի գրառմանն ու հայտնել, որ չի հասկանում, թե ինչու է իր անունը շոշափվում խոսակցությունների մեջ, որոնց ինքը ներկա չի եղել, նման հայտարարություններ չի լսել ու տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:

«Ընկերներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները՝ իմ, Նիկոլ Փաշինյանի և վարչապետի նախկին մամուլի քարտուղար  Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ:

Որքան ես կարողացա հասկանալ Նաիրիի  հոդվածի թարգմանությունից, նա այնտեղ ինձ է մեջբերում՝ նշելով, որ ես իբր քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ Արցախը հանձնելու պլանների մասին, որ իբր Կարապետյանն ասել է «եթե մի քանի հազար հայ մահանա, դա սարսափելի չէ », և, որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա ավելի լավ է չգամ Հայաստան:

3 տարի առաջ Նաիրի Հոխիկյանը զանգահարեց ինձ և ասաց, որ  Գավառում տնտեսական ֆորում է լինելու, և ինձ հրավիրել են այնտեղ՝ որպես հյուր: Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանն այնտեղ ներկա կլինի, և ես հնարավորություն կունենամ ծանոթանալ նրա հետ: Համաձայնեցի։ Երբ ես Բելառուսի բանտում էի, Փաշինյանը, Էդմոն Մարուքյանի հետ միասին, ցույց կազմակերպեց Երևանում Բելառուսի դեսպանատան առջև ՝ պահանջելով ազատել ինձ: Սա իմ հնարավորությունն էր շնորհակալություն հայտնել այս մարդկանց իմ ազատազրկման ծանր օրերին ցուցաբերած աջակցության համար:

Ֆորումից հետո Գավառում ֆուրշետ էր, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը և Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ այլ մարդիկ ևս կային, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի անվտանգությունը:

Այս հանդիպման ընթացքում ես խոսեցի Նիկոլ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչ է ինձ հետ պատահել Ադրբեջանում ՝ Արցախ կատարած իմ այցի պատճառով, Ալիևի ռեժիմի դատական հայցի մասին:

Նիկոլն արտահայտեց իր ափսոսանքը և նշեց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմդիմել իրեն: Վլադիմիր Կարապետյանը կանգնած էր մոտակայքում և զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանն իր պատմության  դժվարին ժամանակաշրջանն է ապրում, սեղմված է, և Արցախում զիջումներն անխուսափելի են շրջափակումից և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին