Կարևոր իրադարձություններ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց

16 Հուլիս, 2021 14:28
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հունիսի 14-ի հայտարարության համաձայն, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիորթյունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնաիրավչությունը) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին